Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Դեռ չենք մտել Մաքսային միություն»

«Դեռ չենք մտել Մաքսային միություն»
23.10.2013 | 18:28

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին զրկել են ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից: Նրան այսուհետ կփոխարինի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը: Զարուհի Փոստանջյանը անդրդվելի է: Նա դեռ Ստրասբուրգում պայքարում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս որոշման դեմ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ոչ մի դեպքում չեն պատրաստվում նահանջել:

«Մեր երկիրը դեռ չի մտել Մաքսային միություն, բայց իր կառավարման համակարգը համապատասխանեցնում է Մաքսային միության անդամ երկրների կառավարման համակարգին: Դա ավտորիտար համակարգ է, որը լռեցնում է ընդդիմության ձայնը: Կանոնակարգը հենց դրա համար էլ ընտրել են, որ ԵԽԽՎ-ից դուրս մղեն «Ժառանգությանը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ